Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Շան ձագեր», որ դարձել են արջեր

«Շան ձագեր», որ դարձել են արջեր
09.07.2015 | 16:40

The Independnet-ը գրում է, որ ՈՒոն Կայուի անունով չինացին Յունան նահանգից 3 տարի 2 «շան ձագեր» է պահել ու պարզել է, որ... արջ են, այն էլ` բացառիկ ու վտանգված տեսակ: Ասիական սև արջի քոթոթները չինացու համար անակնկալ սկսել էին իրենց ոչ շնավարի պահել: «Շան քոթոթները» սկսել են սատկացնել նրա մյուս ընտանի կենդանիներին, շատ մեծ ախորժակ են դրսևորել և հասել 45 կգ քաշի: Տեղական իշխանությունների` վտանգված կենդանիների մասին բաժանած թռուցիկներից չինացին պարզել է, որ ապօրինաբար բացառիկ արջերի է պահել: «Շան ձագերին» իրենց հսկողության տակ է վերցրել կենդանիների ապաստարաններից մեկը: Ասիական սև արջերը` մեկը որձ, մյուսը՝ էգ, այժմ կշռում են 50-ական կիլոգրամ, լավ վիճակում են և սպասում են իրենց հետագա կեցության վայրի վճռմանը:

Դիտվել է՝ 3148

Մեկնաբանություններ